Սևանա լիճ

«Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել». Հրանտ Բագրատյան

«Մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել». Հրանտ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սևանի կանաչելը բոլորիս վրա է ազդել։ Կարող են մի քանի պատճառներ լինել. կեղտաջրեր, ջրի մակարդակի բարձրացում, էկոլոգիական հավասարակշռության խախտում և այլն։ Կամ էլ՝ բոլորը միասին։ Խոսեմ վերջինից։ Լճից անվերահսկելի…

«Շրջակա միջավայրի նախարարությունում անհրաժեշտ է լուրջ հեղափոխություն». Այսեր Ղազարյան

«Շրջակա միջավայրի նախարարությունում անհրաժեշտ է լուրջ հեղափոխություն». Այսեր Ղազարյան

Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սևանա լճի մասով գործադիր մարմնի կառավարման գործընթացները և գործառույթները հեռու են բովանդակային լինելուց ու իմիտացիոն բնույթ են կրում: Նախկինների մասով ամեն ինչ պարզ է, բայց դուք «զլացաք» իրավական գնահատական…

«Սևանա լճի մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի և պետք է իրականացվի ցանկացած գնով»․ Հայկական բնապահպանական ճակատ

«Սևանա լճի մակարդակի բարձրացումն այլընտրանք չունի և պետք է իրականացվի ցանկացած գնով»․ Հայկական բնապահպանական ճակատ

Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան էջում գրում է, որ Գիտությունների Ազգային Ակադեմիայի էկոկենտրոնի գիտնականների հետազոտությունների արդյունքում կառուցած դիագրամմայում պարզ երևում է, թե ինչպե՞ս է 2002թ-ից հետո Սևանա լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց նվազել է ջրում քլորոֆիլ a-ի պարունակությունը։…

Առողջապահության նախարարությունը հորդորում է չլողալ Սևանա լճի՝ ջրիմուռներով լի ափամերձ հատվածներում

Առողջապահության նախարարությունը հորդորում է չլողալ Սևանա լճի՝ ջրիմուռներով լի ափամերձ հատվածներում

Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին Սևանա լճի ափամերձ որոշ տարածքներում, որտեղ կապտականաչ ջրիմուռներ են նկատվում՝ խուսափել լողալ այդ հատվածներում: Ցիանոբակտերը (cyanobacter) կամ կապտականաչ ջրիմուռները հանդիպում են ողջ աշխարհում՝ հատկապես չհոսող, սննդարար նյութերով հարուստ ջրերում։…

«Սևանի շուրջը ձգված խողովակաշարերը հափշտակվել են և քրեական գործեր չեն հարուցվել»․ Նիկոլայ Բաղդասարյան

«Սևանի շուրջը ձգված խողովակաշարերը հափշտակվել են և քրեական գործեր չեն հարուցվել»․ Նիկոլայ Բաղդասարյան

ԱԺ նիստին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի ելույթը վերաբերում էր Սևանի կանաչելու վերաբերյալ երեկ ծավալված քննարկմանը։ Նա նշել է, որ նիստին հարց է բարձրացվել Սևանի կոլեկտորների մասին, որի միջոցով պետք է կեղտաջրերն ու կոյուղաջրերը չթափվեին լիճ. խորհրդային տարիներից ամբողջ…

«Սևանում երբևէ համալիր տեսչական ստուգում չի իրականացվել». Բնապահպան

«Սևանում երբևէ համալիր տեսչական ստուգում չի իրականացվել». Բնապահպան

Բնապահպան, ակտիվիստ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրրել է. «Ասում են՝ Սևանը "ծաղկում" է. լիճը չի կարող ծաղկել, այդ երևույթն ունի կոնկրետ անվանում՝ էֆտրոֆիկացիա՝ ճահճացում: Ասում են՝ դրանում բոլորս ենք մեղավոր, կամ էլ…

«Պետք է անհապաղ մաքրել Սևանա լճի ափամերձ տարածքներն ու ջրի տակ մնացած անտառաշերտերը, բարձրացնել ջրի մակարդակը»․ Բնապահպան

«Պետք է անհապաղ մաքրել Սևանա լճի ափամերձ տարածքներն ու ջրի տակ մնացած անտառաշերտերը, բարձրացնել ջրի մակարդակը»․ Բնապահպան

Բնապահպան Լևոն Գալստյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այս վիճակի իրական պատճառները հասկանալու համար գիտնականներին անհրաժեշտ են հավաստի և վստահելի ամբողջական տվյալներ Սևանա լճի ջրի որակի, կենսաբազմազանության, լճի աղտոտման աղբյուրների բոլոր պարամետրերի վերաբերյալ առնվազն վերջին 20 տարվա կտրվածքով։…

«Հայաստանի «մարգարիտը» կարող է վերածվել ճահճի». BBC

«Հայաստանի «մարգարիտը» կարող է վերածվել ճահճի». BBC

Բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունն իր կայքում հոդված է հրապարակել, որում անդրադարձ է կատարվում Սևանա լճի ճահճացման վտանգին: Հոդվածում մեջբերվում են հայ բնապահպանների մտավախությունները՝ կապված լճին սպառնացող վտանգի հետ: «Հայ բնապահպաններն ահազանգում են՝ երկրի խոշորագույն լիճը լուրջ վտանգի…

«Սևանը կարծես թե վերադառնում է նախկին տեսքին». Կարեն Հովհաննիսյան

«Սևանը կարծես թե վերադառնում է նախկին տեսքին». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ, «Հայոց հզոր բանակ» ՀԿ հիմնադիր Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պահի դրությամբ մի քանի օր կանաչած և թունավոր գազ արտանետող Սևանը կարծես թե վերադառնում է նախկին տեսքին: Այն ափերը, որոնք մի քանի օր ներկայացնում էի, այսօր համեմատաբար մաքրվել էին: Ճիշտ է,…

«Տեղացիներից սկսած, հանգստացողներից վերջացրած, Սևանը վարի են տվել». Մկրտիչ Իսրայելյան

«Տեղացիներից սկսած, հանգստացողներից վերջացրած, Սևանը վարի են տվել». Մկրտիչ Իսրայելյան

Լրագրող Մկրտիչ Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կրետեի լողափերում իդեալական մաքրություն է տիրում։ Հազարավոր զբոսաշրջիկներ են հանգստանում լողափերում, խմում են ծխում են, բայց նմուշի համար մի հատ ծխախոտի մնացորդ, դատարկ շիշ, տոպրակ կամ թղթի կտոր չես գտնի՝ ոչ ջրում և ոչ էլ ցամաքում։ Էնպես…